ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.02.2014 12:45
Պարզաբանում
«Հենարան» լրատվական կայքը «Ֆերմայի ստրուկները. ահասարսուռ իրականություն» վերնագրով (2014-02-12, ժամը` 18:46) հրապարակման մեջ անդրադարձել է իջևանաբնակ Դավթյանների ընտանիքին և բերել «փաստեր», որոնք չեն համապատասխանում իրականությանը:
Ըստ Տավուշի մարզի Գետահովիտի գյուղապետարանից ներկայացվող տեղեկանքի` 8 անդամից բաղկացած Դավթյանների ընտանիքը հաշվառված է և բնակվում է Գետահովիտ գյուղի 28-րդ փողոց, 2-րդ փկ. 13 տնակում: Յարիբեկ Գերասիմի Դավթյանը և կինը` Էլյա Բորիսի Դավթյանը աշխատում են նույն գյուղի բնակիչ Հովիկ Խեչյանի սեփական անասնաֆերմայում: Իսկ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի միջնակարգ դպրոցից ստացված տեղեկանքի համաձայն` նրանց երեխաները սովորում են նշված դպրոցում` Թագուհի Յարիբեկի Դավթյանը` 11-րդ դասարանում, Արտաշես Յարիբեկի Դավթյանը` 9-րդ դասարանում, Լիլիթ Յարիբեկի Դավթյանը` 5-րդ և Գերասիմ Յարիբեկի Դավթյանը` 3-րդ դասարաններում:
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին ոստիկանությունը կրկին կոչ է անում զերծ մնալ չճշտված փաստեր հրապարակելուց և կատարել համակողմանի քննություն: