Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.09.2014 19:59
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խումբը 2014 թ. սեպտեմբերի 12-ին www.policemonitoring.org կայքէջում հայտարարություն է զետեղել, որ Հեղինե Հայկազի Հարթենյանը ոստիկանությունից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ և ճանապարհին անհայտացել:
Հրապարակումն ապատեղեկատվություն է և ունի նախապատմություն:
ՀՀ ոստիկանության կողմից 21.08.2014 թ. թիվ 2/2-1-2003 գրությամբ դիտորդների խմբի համապատասխան հարցման վերաբերյալ տրվել էր մեկնաբանություն, որ Հեղինե Հայկազի Հարթենյանը ոստիկանությունից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ:
Դիտորդների խումբը հիմք չընդունելով ոստիկանության կողմից տրված մեկնաբանությունը՝ 02.09.2014 թ. գրություն է ուղարկում ՀՀ ԱՆ ՔԿՎ և խնդրում տեղեկատվություն տրամադրել՝ այս տարի ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ «Հեղինե Հայկազի Հասրաթյան» (ոչ Հեղինե Հայկազի Հարթենյան) անուն-ազգանունով կալանավորված անձ մուտք գործե՞լ է, թե՞ ոչ: 08.09.2014 թ. ստացվում է պատասխանը, որ «Հեղինե Հայկազի Հասրաթյան» կալանավորված անձ ՀՀ ԱՆ ՔԿՎ կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի հաշվառումներով չի անցնում: Իսկ այդ ընթացքում Հեղինե Հարթենյանի (ոչ թե Հեղինե Հասրաթյանի) նկատմամբ կիրառվել էր կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը, որի հիման վրա 26.02.2014 թ. նա ազատ էր արձակվել ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ից:
Փաստորեն, դիտորդների խմբի, մեղմ ասած, անփութության պատճառով սխալ անձնական տվյալներ են տրամադրվել ՀՀ ԱՆ ՔԿՎ և միանգամայն սպասելի պատասխանից հետո անձի անհայտացման անհիմն մեղադրանք է ներկայացվել ոստիկանությանը:
Հետայսու հասարակությանը չապակողմնորոշելու և նման «թյուրիմացություններից» զերծ պահելու համար դիտորդական խմբին խորհուրդ ենք տալիս լիարժեք ու բարեխիղճ կատարել սեփական պարտականություններն ու իրապես համագործակցել ոստիկանության հետ՝ մեր ընդհանուր խնդիրները պատշաճ կերպով իրականացնելու համար: