ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.08.2018 10:21
Պարզաբանում
«Armlur.am» կայքի «Տրամաբանությունից զուրկ կանգառ, որը խանգարում է բոլորին» հրապարակման կապակցությամբ ինչպես հայտնել էինք` ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականով Ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրություն է անցկացվել: Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկի հատվածում՝ Ազատության պողոտայի հասարակական տրանսպորտի կանգառը (ուղղությունը դեպի Դավիթ Անհաղթի փողոց) կազմակերպած է գործող ստանդարտների պահանջներին համապատասխան և նրա տարածքի երկարությունը կազմում է մոտավորապես 27 մետր: Կանգառի մոտակայքում գտնվող գրպանիկի երկարությունը կազմում է ընդամենը 12 մետր և տվյալ գրպանիկում կազմակերպելու դեպքում կանգառի թողունակությունը մոտ 2 անգամ կպակասի և կառաջանան կանգառի տարածք մտնող տրանսպորային միջոցների կուտակումներ:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ