ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.10.2018 17:43
Դանակով հարվածել է պարանոցին
Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Մարտունու բաժնում մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Գեղհովիտ գյուղի գերեզմանատանն իր ներկայությամբ նույն գյուղի բնակիչ 1975 թ. ծնված Սմբատ Ը.-ն, առաջացած վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է 1973 թ. ծնված Արսեն Մ.-ի պարանոցի հատվածին և դիմել փախուստի:
Արսեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 14.45-ին, Սմբատ Ը.-ն բերման է ենթարկվել Մարտունու բաժին:
Հարուցվել է քրեական գործ: Նա ձերբակալված է:
Հանցագործության գործիք ծալովի դանակն առգրավվել է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: