ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.11.2019 11:52
Պատժի կրումից խուսափող հետախուզվողը հայտնաբերվեց Արտաշատում

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 13-ին, ժամը 23.00-ին, Արտաշատ քաղաքից ոստիկանության Թումանյանի բաժին բերման են ենթարկել 64-ամյա Սերյոժա Ա.-ին, որը հոկտեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով դատարանի նշանակած պատժի կրումից խուսափելու համար: