ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.12.2017 12:49
Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար
Դեկտեմբերի 11-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 20 հասցեից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Կարինե Մ.-ին, որը դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար: