ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.01.2018 12:18
Պատժի կրումից խուսափողները` ոստիկանությունում

Հունվարի 9-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, իր տնից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Հարութ Ա.-ին, որը 2017 թ. դեկտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի (կողոպուտի փորձը) 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
***
Հունվարի 9-ին, ժամը 9.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, իր տնից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Պավել Ղ.-ին, որը 2017թ. դեկտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար: