ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.09.2018 13:15
Պատժի կրումից խուսափողը բերման ենթարկվեց Մասիսի անձնագրային բաժանմունքից

«Կանեփ-կակաչ 2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 31-ին, ժամը 15.40-ին, Մասիսի անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Տիգրան Ք.-ն, որը հունիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: