ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.03.2015 11:24
Պատը քանդել և գողություն են կատարել
Մարտի 25-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում 1964 թ. ծնված Ասպրամ Յ.-ն հաղորդում է տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ պատը քանդելու միջոցով՝ տանը կից ավտոտնակից գողացել են տնտեսական ապրանքներ, էլեկտրական գործիքներ և 60 կգ առվույտի սերմ` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1997 թ. ծնված Կարեն Հ.-ն և 1990 թ. ծնված Մհեր Մ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: