ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.02.2019 11:02
16-ամյա պատանին հետախուզվում էր ռուս իրավապահների կողմից
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 20-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 16-ամյա Դավիթ Վ.-ն, որը 2018թ. հուլիսի 20-ից ՌԴ Սոչի քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 166.1 հոդվածի (Ավտոմեքենա փախցնելը) մեղադրանքով: