ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.02.2018 17:04
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 27-ին, ժամը 9.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 9 հասցեի մոտ իրար են բախվել «ԲՄՎ», «Ռենո» և «Հիգեր» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ռենո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 27-ին, ժամը 4.00-ին, «Դասիա Լոգան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 26 հասցեի մոտ բախվել է մայթեզրին կայանված «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենային:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 26-ին, ժամը 18.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ս.Տարոնցու փողոցի թիվ 22/4 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջ, որը փետրվարի 27-ին, ժամը 10.10-ին, բուժօգնության է դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 27-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ԳԱԶ-3302» մակնիշի ավտոմեքենան Առինջ գյուղի Դուրյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 50 տան դիմացից ինքնաբերաբար շարժվել է հետ` բախվելով նշված հասցեի դիմացի հողամասի դարպասին, ինչի հետևանքով 62-ամյա տղամարդու ձեռքը մնացել է ավտոմեքենայի և դարպասի արանքում, և նա ստացել է մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 27-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզում` Մրգաշեն-Քանաքեռավան ճանապարհի 1-ին կմ-ին, դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել հողաթմբի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 27-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց GL 350» մակնիշի ավտոմեքենան Քաջարան-Մեղրի ճանապարհի 13-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մ գլորվել ձորը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 27-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գորիսի Մաշտոցի և Տաթևացու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-ամյա և 45-ամյա երկու կանանց, որոնք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 27-ին, ժամը 11.20-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Վայք-Զառիթափ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել արգելապատնեշին և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածք, նրան տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 27-ին, ժամը 17.25-ի սահմաններում, Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 9-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: