ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.05.2014 12:09
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մայիսի 26-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նորագավիթի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 26-ին, ժամը 18.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 71 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 25-ին, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Շահումյան 7-րդ փողոցի և նրբանցքի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու, որը մայիսի 26-ին, ժամը 01.55-ին, մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 26-ին, ժամը 13.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Միցուբիշի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 26-ին, ժամը 21.40-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Վարազդատ Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 26-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Երևանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 26-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Հոնդայի» մակնիշի մոպեդը Երևան-Սևան խճուղում բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: