Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


24.11.2014 18:18

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Նոյեմբերի 22-ին, ժամը 13.00-ին, Երևանի Կորյունի փողոցում իրար են բախվել «Մերսեդես-Բենց»  և  «Ֆոլքսվագեն»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 22-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոց է դիմել 44-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ նոյեմբերի 20-ին   Դավիթաշեն գյուղի մոտ թիվ 57 երթուղու ավտոբուսի արգելակման հետևանքով ավտոբուսի սրահում վայր է ընկել և ստացել վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 22-ին, ժամը 22.30-ին, Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 10/8 հասցեի դիմաց իրար են բախվել  «Մերսեդես-Բենց»   և  «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 22-ին, ժամը 09.50-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 77-ամյա կնոջ, որը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 22-ին, ժամը 18.00-ին, «ՎԱԶ 21043» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 7/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, Երևանի Սեբաստիայի և Ա.Վեգների փողոցների խաչմերուկում իրար են բախվել  «Կիա»  և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Ռենո»-ն  բախվել է մայթի էլեկտրաթողարկիչին:
«Ռենո»-ի վարորդը և «Կիա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 22-ին, ժամը 19.40-ին, Երևանի Գայի պողոտայի թիվ 19/21 հասցեի դիմաց իրար են բախվել  «Օպել»  և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 22-ին, ժամը 15.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 66 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացուհու, ինչի  հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 22-ին, ժամը 20.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել  «Տոյոտա պրադո», «ԲՄՎ» և «Տոյոտա կորոլա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա կորոլա»-ի վարորդը  և ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 22-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Ալագյազ-Ապարան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել   «ԳԱԶ-33104»   և   «Սամանդ»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Սամանդ»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 22-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 80-րդ կմ-ին իրար են բախվել   «ԲՄՎ»  և   «Ֆոլքսվագեն Վենտո»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի ուղևորը և «Ֆոլքսվագեն Վենտո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 23-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան և Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Ց 180»  երկու ավտոմեքենա:
«Մերսեդես Ց 180»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 23-ին, ժամը 05.00-ին, Երևանի Դավիթ-Բեկ փողոցի   դիմաց  «Օպել» մակնիշի ավտոմեքենա  է դուրս  եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և  ուղևորը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 23-ին, ժամը 11.00-ին, Երևանի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում «Նիսան»  մակնիշի ավտոմեքենա է բախվել   «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 23-ին, ժամը 12.30-ին, Երևանի Հ.Ներսիսյան փողոցի թիվ 1 շենքի մոտ  «Ֆոլքսվագեն-Պասատ»  մակնիշի ավտոմեքենա է բախվել   «Նիսան»  մակնիշի ավտոմեքենայի:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում,  Գեղարքունիքի մարզի Գեղամասար-Արեգունի ավտոճանապարհի 8-րդ կ/մ-ի հատվածում` Արեգունի գյուղի ուղղությամբ ընթանալիս  «ՎԱԶ-2121»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի ձախ և շրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
Նոյեմբերի 23-ին, ժամը  23.15-ի սահմաններում, Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցի սկզբնամասում «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենա է  բախվել  ճամփեզրի ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 23-ին, ժամը 20.45-ին, Սևան-Երևան ճանապարհի 44-րդ կ/մ-ին  «Մերսեդես ՄԼ 320»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 23-ին, Կոտայքի մարզի Գետարգել գյուղ տանող ճանապարհի 1-ին կ/մ-ին «ՎԱԶ-21099»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն: