Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


20.10.2014 15:40

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հոկտեմբերի 19-ին, ժամը 01.30-ին, «Օպել Քորսա»  մակնիշի ավտոմեքենան Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Քորսա»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 21.20-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 3 շենքի մոտ «Պեժո»   մակնիշի ավտոմեքենան բախվել  է թունելի պատին, ինչի հետևանքով ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, Երևանի Լենինգրադյան և Մ. Մեծարենցի փողոցների խաչմերուկում  «Ֆոլքսվագեն Վենտո»  մակնիշի ավտոմեքենան բախվել է «Տոյոտա Լենդ Կրաուզեր»  ավտոմեքենայի, որն էլ՝ «Տոյոտա Քեմրի»  մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը  և  «Տոյոտա Քեմրի»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 00.20-ին, Երևանի Մարգարյան փողոցի թիվ 29/1 հասցեի դիմաց անհայտ մակնիշի  ավտոմեքենայի  վարորդը վրաերթի է ենթարկել  երկու քաղաքացու և դիմել փախուստի:
Տուժողները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 22.30-ին, Երևանի Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել   «Օպել»  և   «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
 
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 16.30-ին,  «Մերսեդես» մակնիշի  ավտոմեքենայի վարորդը  Երևանի Ավան-Առինջ թաղամասի թիվ 2/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 01.30-ին,   «Նիսան»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի թիվ 8 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 07.45-ի սահմաններում, Արմավիրի  մարզում՝ Երևան-Մյասնիկյան ճանապարհի 54-րդ կմ-ին,  «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենան դուրս  է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե սյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել   «ՎԱԶ-2101»  և  «Կրայսլեր-320»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 22.40-ի սահմաններում,  «Մերսեդես C-240»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 00.10-ի սահմաններում,  Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 11 հասցեի դիմաց «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենան բախվել  է «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը  01.00-ի սահմաններում, Հրազդանի Շահումյան փողոցում իրար են բախվել   «Օպել»   և   «ԳԱԶ-3110»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը  մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 14.50-ին, Եղվարդ-Նոր Երզնկա ճանապարհի 10-րդ կմ-ին  «ՍԱՏ»  մակնիշի տրակտորը դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Չարենցավանի «Գանգրահեր տղան» հուշարձանի մոտ  «Դայվո»  մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«Դայվո»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
 
Հոկտեմբերի 19-ին, ժամը 20.30-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 105-րդ կմ-ին «ՎԱԶ-2109»  մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Չայքենդ-Ջերմուկ ճանապարհի 12-րդ կմ-ին  «Մոսկվիչ ԻԺ-715»  մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները և «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, Երևանի Մելքումովի փողոցի սկզբնամասում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի` պատճառել մարմնական վնասվածքներ և հեռացել:
Տուժողը դիմել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: 
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 16.20-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի և Չեխովի փողոցի խաչմերուկում   «Դաիհատս-Բոն»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  վրաերթի է ենթարկել 75-ամյա կնոջ, պատճառել մարմնական վնասվածքներ և իր ավտոմեքենայով նրան տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.00-ին,  «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 67 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 01.40-ին, Երևանի Տ. Մեծի և Քրիստափորի փողոցների խաչմերուկում  «Օպել»  մակնիշի ավտոմեքենան բախվել  է «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 02.30-ին,  «Նիսան Սքայլայն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 40/4 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը  10.20-ի սահմաններում, Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 141/3 հասցեի դիմաց  թիվ 67 երթուղու ավտոբուսի վարորդը ընթացքի ժամանակ արգելակել է, ինչի հետևանքով մի կին սրահում վայր է ընկել, ստացել մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 06.30-ին,  Երևանի Գայի պողոտայի թիվ 26 շենքի դիմաց «Օպել»  մակնիշի ավտոմեքենան բախվել  է կանաչապատ գոտու եզրին, այնուհետև հարվածել էլեկտրասյանը և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 23.35-ին, ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհին՝ Արմաշ գյուղի հատվածում, երկու ավտոմեքենա  է բախվել:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Արարատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ ուսահոդի սալջարդ» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 28-ամյա երիտասարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 63-րդ կմ-ի հատվածում «ՀՈՒՆԴԱԻ»  մակնիշի ավտոմեքենան բախվել է   «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի, որի ուղևորն է եղել հիշյալ երիտասարդը:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Հուշակերտ-Արմավիր ճանապարհի 1-ին կմ-ին  «ԴԵՈՒ»  մակնիշի ավտոմեքենան դուրս  է եկել երթևեկելի մասից և բախվել կամրջի սյանը: 
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի կենտրոնական փողոցում  «Ինֆինիտի QX4»  մակնիշի ավտոմեքենան բախվել  է հողակույտի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 11.30-ին, Գյումրիի Շիրազի փողոցի թիվ 30 հասցեի դիմաց  «ԳԱԶ-2790»  մակնիշի ավտոմեքենան բախվել  է մայթեզրի էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը  տեղում բուժօգնություն է ստացել:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում,  Կապանի Բաղաբերդ թաղամասի թիվ 1 շենքի մոտակայքում «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա պատանու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Իջևան-Մայիսյան կամուրջ ճանապարհի 5-րդ կմ-ին  «ԳԱԶ-2705»  մակնիշի ավտոմեքենան շրջադարձ կատարելիս բախվել է «Միցուբիշի-Շարլոտ»  մակնիշի ավտոմեքենայի:
«Միցուբիշի-Շարլոտ»-ի վարորդը և 2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: