Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


18.11.2019 14:27

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Նոյեմբերի 15-ին, ժամը 09.10-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու և Ազատության պողոտայի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 18.30-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում իրար են բախվել «Հովո» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 06.25-ին, Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հունդայի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 20.00-ին, Երևանի Աճառյան փողոցի շենքերից մեկի բակում «Էհսան» մոտոցիկլը կողաշրջվել է. 34-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 17.25-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 54-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Արարատի մարզի Մրգավան գյուղում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արարատի մարզի Մխչյան գյուղում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում իրար են բախվել «Մերսեդես Բենց A190» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենց A190»-ի 54-ամյա վարորդը և «ՎԱԶ-21099»-ի 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Նալբանդյան փողոցում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներւով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խորենացու փողոցում «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 12-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2101»-ի 64-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Հաղթանակի և Պուշկինի փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 09.00-ին, Երևանի Տերյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 18.30-ին, Երևանի Րաֆֆու փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է ընդունվել 38-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ նոյեմբերի 15-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արարատի մարզի Այգեստան գյուղում իրար են բախվել «ԳԱԶ-330202» և «ՎԱԶ-21041» մակնիշի ավտոմեքենաներ. հիվանդանոց տեղափոխված քաղաքացին «ՎԱԶ-21041»-ի ուղևորն է եղել։:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 48-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետեւ վերջինս բախվել է կայանված «Մերսեդես G500» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2108»-ի 65-ամյա վարորդը և «Օպել Աստրա»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում իրար են բախվել «Նիսան Իքստրայլ» և «Դեու Մատիզ» մակնիշի ավտոմեքենաներ. «Դեու Մատիզ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Սկանիա» և «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2102»-ի 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 08.55-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհին՝ «Զվարթնոց տաճար»-ի մոտակայքում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Աստրա»-ի 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 11.45-ի սահմաններում, Հրազդան քաղաքում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 49-ամյա վարորդը և «ՎԱԶ-21214»-ի 61-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանղանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Ջրառատ գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 102 կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ-528» և «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Պասատ»-ի 25-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 11.20-ին, Երևանի Խանջյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 17.35-ին, Երևանի Նար-Դոսի փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «Հոնդա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 2-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 22.05-ին, Երևանի Մոսկովյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԲՄՎ», «Մինի Կուպեր» և «Վռանգլեր» մակնիշի ավտոմեքենաների. «Մերսեդես»-ի 23-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 08.15-ին, Երևանի Շինարարների, Աբելյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 14.40-ին, Երևանի Հրազդանի կիրճում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 11.45-ին, Երևանի Չեխովի փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա և 75-ամյա քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 14.00-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում իրար են բախվել «Նիսան», «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 33-ամյա վարորդը տեղում բուժօգնություն է ստացել:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 12.00-ին, Երևանի Այվազովսկու փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 17.50-ին, Երևանի Մուրացանի և Նոր Արեշի 11-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 17.00-ին, Երևանի Բ. Մուրադյանի փողոցում իրար են բախվել «Հունդա» մակնիշի ավտոմեքենան և «Տիանդա» մոտոցիկլը. 41-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 50-րդ կմ-ին իրար են բախվել «Ինֆինիտի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 81-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 21-ամյա վարորդը շտապօգնության խմբի կողմից ստացել է բուժօգնություն։
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 31-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Սեւան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Կամարիս գյուղոււմ «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել պատին. 22-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 182-րդ կմ-ին «Հոնդա Էլիսիոն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 29-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։