ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.08.2014 12:29
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 14-ին, ժամը 11.00-ին, Երևանի Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21063»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 14-ին, ժամը 09.45-ին, «ԳԱԶ-2411» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 129 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 14-ին, ժամը 17.20-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 36-րդ կմ-ին «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճանապարհի աջ հատվածում գտնվող քարե պարսպին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 14-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21010» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21011»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 14-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Աշոցքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Կրասար միջհամայնքային ճանապարհին ավտոմեքենա է շրջվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.40-ի սահմաններում, Աշոցք-Կրասար ճանապարհին «ՕՊԵԼ ՎԻՏԱ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Ռենաուլտ Կոնգո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևանի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: