Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


15.09.2015 17:08

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Սեպտեմբերի 14-ին, ժամը 19.10-ին,  «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արամի և Տերյան փողոցների խաչմերուկում բախվել է մեկ այլ «Մերսեդես-Բենց»-ի, ինչի հետևանքով վերջինս վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ և 14-ամյա աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Սեպտեմբերի 14-ին, ժամը 18.10-ին,  «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վշտունի փողոցի թիվ 81/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Սեպտեմբերի 14-ին, ժամը 17.15-ին,  «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մանանդյան և Նիզամի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Սեպտեմբերի 14-ին, ժամը 09.10-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 26 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի և թողնելով պատահարի վայրը` հեռացել, իսկ տուժողը վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Սեպտեմբերի 14-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ճակատի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 38-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Նոր Նորքի 7-րդ զանգվածում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
 
***
 
Սեպտեմբերի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Արագած լեռան «Քարի լիճ» տանող ճանապարհին կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Սեպտեմբերի 14-ին, ժամը 09.30-ի սահմաններում,  «Ֆոլքսվագեն Վենտո»  մակնիշի ավտոմեքենան Ոստան-Քաղցրաշեն ճանապարհի 5-րդ կմ-ին բախվել է  «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Գայ գյուղի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 20 տան դիմաց իրար են բախվել  «ՎԱԶ-2107» և «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Սեպտեմբերի 15-ին, ժամը 01.15-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց»  մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ձախակողմյան հատվածի արգելապատնեշին, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Սեպտեմբերի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց»  մակնիշի ավտոմեքենան  Գյումրի-Վանաձոր ճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Սեպտեմբերի 13-ին, ժամը 19.30-ին, «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը Երևանի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեի մոտ կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Սեպտեմբերի 13-ին, ժամը 06.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի  Ե. Թադևոսյան փողոցի թիվ 10 շենքի մոտ կայանված «ԶԻԼ-ՄՄԶ-4502» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Սեպտեմբերի 13-ին, ժամը 23.30-ին, «Մազդա»  մակնիշի ավտոմեքենան Երևանի Երևանյան փողոցի թիվ 24 հասցեի դիմաց բախվել է բետոնե արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ԶԱԶ-968» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Այգեզարդ գյուղի դաշտամիջյան ճանապարհին բախվել է «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենային:
«ԶԱԶ-968»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Սեպտեմբերի 13-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 55-րդ կմ-ին` Սուրենավան գյուղի հատվածում, իրար են բախվել «Օպել Աստրա», «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո վերջինս բախվել է ճամփեզրին կայանված  «Մերսեդես»-ին,  «Մերսեդես»-ն էլ իր հերթին բախվել է իր դիմաց կայանված «ՎԱԶ-2106»-ին:
«Օպել Աստրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Սեպտեմբերի 3-ին, ժամը 22.00-ին, «ԲՄՎ» մակնիշի մակնիշի ավտոմեքենան Տաշիրի Երևանյան փողոցի թիվ 14 շենքի մոտ բախվել է «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենային:
«ԲՄՎ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Սեպտեմբերի 13-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Կարճևան գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևկելու գոտուց և գլորվել ձորը:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Սեպտեմբերի 12-ին, ժամը 10.15-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 3 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Սեպտեմբերի 12-ին, ժամը 13.00-ին հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում  հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի ստորին երրորդական զույգ ոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 9-ամյա տղա: Ըստ ծնողի հայտարարության` նա իրենց բակում ավտոտնակի վրայից ցատկել և վնասել է ոտքը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Երևանի Ադոնցի փողոցի թիվ 13 և 15 շենքերի բակում երեխային վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդը` իր  «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենայով:
Բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը վարորդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
 
***
 
Սեպտեմբերի 12-ին, ժամը 16.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակի Մուղնի թաղամասում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և իր ավտոմեքենայով բուժօգնության է տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Սեպտեմբերի 12-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե 280» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 և Մխչյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Սեպտեմբերի 12-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Արարատի մարզի Գինեվետ գյուղի Կ. Հունանյան փողոցի խաչմերուկում մոտոցիկլետը բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Սեպտեմբերի 13-ին, ժամը 03:00-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Դայվո» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Սեպտեմբերի 12-ին, ժամը 13.40-ի սահմաններում, «Օպել-Կոմբո» մակնիշի ավտոմեքենան  Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Սեպտեմբերի 12-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց»  մակնիշի ավտոմեքենան  Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 22-րդ կ/մ-ին բախվել է մեկ այլ «Մերսեդես-Բենց»-ի:
Ավտոմեքենաներից մեկի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: