Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


04.12.2014 12:40

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 3-ին, ժամը 12.10-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Ագաթանգեղոսի փողոցի խաչմերուկում իրար են բախվել  «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա  և   «Հունդաի»  մակնիշի թիվ 44 երթուղու ավտոբուսը:
Ավտոբուսի 66-ամյա ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 20.30-ին, ոստիկանություն է ներկայացել 20-ամյա մի երիտասարդ  և հայտնել, որ ինքն է կատարել նշված վրաերթը` վարելով «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենա:
Վարորդը ևս բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում  իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 3-ին, ժամը 21.00-ին, «Տոյոտա 4 Ռանեռ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տ. Պետրոսյան փողոցում գործող  մանկական սրճարանի դիմաց վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 3-ին, ժամը 10.30-ին,  թիվ 1 երթուղու «ԳԱԶ-322132»  մակնիշի միկրոավտոբուսի  վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 8 հասցեի դիմաց կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 61-ամյա ուղևորուհին միկրոավտոբուսի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 3-ին, ժամը 12.15-ին,  «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 82-ամյա կնոջ, ինչի հետևանքով նա ընկել է իր կողքով քայլող 81-ամյա կնոջ վրա: Վերջինս նույնպես վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 3-ին, ժամը 5.30-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 52/1 հասցեի մոտ իրար են բախվել  «Ինֆինիտի»   և   «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.25-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ավանի 7-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Հուշակերտ-Ղարաղալա ճանապարհի 3-րդ կմ-ին  «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենան դուրս  է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 3-ին, ժամը 15.50-ին,  Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 237/231 տնակի դիմաց «ՌԱՖ»  մակնիշի ավտոմեքենա է բախվել   «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:
«ՌԱՖ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 3-ին, ժամը 17.00-ի սահմաններում,  Երևան-Մեղրի ճանապարհի 204-րդ կմ-ին «ՎԱԶ-21063»  մակնիշի ավտոմեքենան բախվել  է «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21063»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում 57-ամյա կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 18.15-սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Մեղրիի  Ադելյան և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել իրեն, ինչի հետևանքով ձեռքը վնասվել է:
Պարզել, որ  կնոջը վրաերթի է ենթարկել  «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը  հրավիրվել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն: