ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.10.2019 11:32
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Հոկտեմբերի 2-ին, ժամը 21.00-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը բախվել է պատին. 35-ամյա վարորդը շտապօգնության բրիգադի կողմից տեղում բուժօգնություն է ստացել:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 09.00-ին, Երևանի Արշակունյաց և Բագրատունյաց պողոտաների խաչմերուկում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, այնուհետև բախվել է երկու «Օպել», «Մոսկվիչ-412», «Մերսեդես», «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաների. վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 22.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հունդաի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 14.50-ին, Երևանի Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.00-ին, Երևանի Հ. Հակոբյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 00.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Պորշ», «Մերսեդես», «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 15.50-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Հոնդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Օշական գյուղում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել քարերին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Հրազդանի Միկրոշրջան թաղամասում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ս. Մնացականյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 17.25-ի սահմաններում, Գորիս քաղաքում «Օպել Վիտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։