ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.10.2018 10:23
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 2-ին, ժամը 23.40-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Լենինգրադյան փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 17.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Վ.Փափազյան եւ Ա.Ավետիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 41-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 16.20-ին, Երեւանի մայրաքաղաքային փողոցում իրար են բախվել «Կամազ», «Կիա» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 35-ամյա ուղեւորուհին հոկտեմբերի 3-ին մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 14.20-ին, Երեւանի Սեբաստիա-Ա.Վեգներ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 15.30-ին, «Հունդաի» Մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիա-Րաֆֆի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 81-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 04.40-ին, Երեւանի Գայի պողոտայի եւ Լվովյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Դասիա» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Դասիա»-ի 33-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Արմավիր ճանապարհի 15.5 կմ-ին վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «Իվեգո Օտոյալ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Իջեւան ճանապարհի 63-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենային եւ դիմել փախուստի։ «Մերսեդես Բենց»-ի վարորդին շտապօգնության խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել:
Ձեռնարկվում են միջոցառումներ «Իվեգո Օտոյալ»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջ. վարորդը նրան տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երեւան ճանապարհի 10-րդ կմ-ին բախվել է «ԿամԱԶ-53212» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-21099»-ի վարորդը եւ 105-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ջերմուկ-Վայք ճանապարհի 8-րդ կմ-ին կողաշրջվել եւ բախվել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2121»-ի երեք ուղեւորները
մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջեւանի Անկախության փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։