Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


04.05.2016 15:04

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մայիսի 3-ին, ժամը 22.45-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար  են բախվել «Ռենո» և «Հունդայի»  մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Հունդայի»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից՝ մխրճվել վերգետնյա անցման բետոնե սյան տակ ու վնասել մայթին տեղադրված ծաղկամանները:
«Հունդայի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 3-ին, ժամը 11.45-ին, Երևանի Եղբայրության և Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ինֆինիտի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 2-ին, ժամը 19.50-ին, Երևանի Ռոստովյան և Մուրացանի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 3-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 148-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 4-ին, ժամը 00.00-ի սահմաններում,  «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջան 133.5-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ 3110»  մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ 2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: