Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


03.08.2015 17:15

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Օգոստոսի 2-ին, ժամը 14.30-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 40 շենքի բակում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 2-ին, ժամը 11.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 2-ին, ժամը 20.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցի թիվ 85 շենքի բակում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 2-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի  Եղեգնուտ գյուղում «Սաֆե»  մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պատնեշի:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Օգոստոսի 2-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի «Հաչա» կոչվող սարատեղում «ՈՒԱԶ ԿՈՒԲԱՆԵՑ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 2-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Գյումրիի Մուսայելյան և Գորկի փողոցների խաչմերուկում իրար  են բախվել «Չեռի» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 2-ին, ժամը 19.00-ին, Արմավիր-Գյումրի ճանապարհի 88-րդ կմ-ին «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 2-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գորիս-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին «Շինուհայրի խաչմերուկ» կոչվող տարածքում «Աուդի Ա 6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել համընթաց եկող, ձախ շրջադարձ կատարող «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենային:
«Աուդի Ա 6»-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածք, սակայն բուժօգնության չի դիմել:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հարակից «Օխտնաղբյուր» կոչվող հանդամասում «ՈՒԱԶ- 31519» մակնիշի  ավտոմեքենան  բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 1-ին, ժամը 15.30-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսահակյան փողոցի թիվ 14 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու, ով մարմնական  վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 1-ին, ժամը 08.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տ. Պետրոսյան 4-րդ թաղամասի թիվ 68/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 1-ին, ժամը 03.00-ին, Երևանի Նոր-Արեշի 50-րդ փողոցի թիվ 41 հասցեի դիմաց «Ռենո» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 1-ին, ժամը 07.10-ին, Երևանի Հ.Քոչարի փողոցի թիվ 9 հասցեի դիմաց «Տոյոտա» մակնիշի  ավտոմեքենան  բախվել է մայթեզրին կայանված  «Միցուբիշի» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 1-ին, ժամը 01.30-ին, Էջմիածնի հին խճուղու թիվ 264 տան դիմաց իրար են բախվել «Մերսեդես»  մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդները և մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 1-ին, ժամը 17.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Ա. Բաբաջանյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Դայհատսու» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դայհատսու»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 1-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի  Արաքս գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի երկաթյա ճաղավանդակներին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 1-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 17-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, իսկ «ՎԱԶ-2121»-ը բախվել է  «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2121»-ի 3 ուղևորները, «Տոյոտա Քեմրի»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 1-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 7-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-21063»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 1-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Վանաձորի Թումանյան փողոցում` «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցու հարևանությամբ, «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան բախվել է  անհայտ  մակնիշի ավտոմեքենայի, որի վարորդը դիմել է փախուստի: 
«Մոսկվիչ»-ի վարորդը «ալկոհոլային խմածություն, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 1-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի կամրջի սկզբնամասում` Բաղրամյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ, «Մերսեդես-Բենց E 320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 1-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Գարգառ-Պուշկինո ճանապարհի սկզբնամասում «Օպել Վեկտրա-Ա» մակնիշի ավտոմեքենան դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից` կողաշրջվել է:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 1-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գառնի գյուղի «Ավեցի Ձոր» կոչվող տարածքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան  կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 1-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Գորիսի Մաշտոցի փողոցի թիվ 88 տան դիմաց վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց, այնուհետև ժամը 20.00-ին մեղայականով ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն: