ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.09.2019 15:22
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Օգոստոսի 29-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է ընդունվել 64 տարեկան մի կին։ Կնոջը ուղեկցողները հայտնել են, որ նա ընկել է Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու բակում, սակայն տուժող կինը հայտնել է, որ իրեն ուղեկցող կանանց կողմից է վրաերթի ենթարկվել:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 30-ին, ժամը 18.40-ին, Երևանի Զաքյան և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 29-ին, ժամը 23.20-ին, Երևանի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 68-ամյա վարորդը և երկու ուղևորները, «ԲՄՎ»-ի 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 29-ին, ժամը 19.30-ին, Երևանի Արցախի փողոցում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 30-ին, ժամը 16.20-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 30-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 30-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արարատի մարզի Ոստան գյուղում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Մուռավեյ» մոտոցիկլը. 54-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 30-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արտաշատից Ոստան գյուղ տանող ճանապարհին գտնվող գազալցակայանի տարածքում գործող ավտոտեխսպասարկման կետում «Մերսեդես E 200»-ի մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակի հենասյուներին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Սարդարապատ-Նորապատ ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 30-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-2834» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ. «Աուդի»-ի 23-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 30-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Ստեփանավան-Տաշիր ճանապարհի 1-ին կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 30-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Աբովյան-Նոր-Հաճն ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 30-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երևանյան-Հանրապետության փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 30-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում իրար են բախվել «Տոյոտա» և «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Նոր Հաճն-Աբովյան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Աուդի», «Օպել Աստրա», կայանված «Օպել» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրա»-ի երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 30-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Շիրակի մարզի Ազատան գյուղում իրար են բախվել «Լեքսուս» և «Դայեվո» մակնիշի ավտոմեքենաներ. «Դայեվո»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 10.20-ին 1-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 27-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ քաղաքացին մարմնական վնասվածքները ստացել է օգոստոսի 29-ին, ժամը 00.25-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում իր վարած «ՎԱԶ-21150» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 12.55-ին, Երևանի Արգիշտի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ» -ի 65-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 08.50-ին, Երևանի Հ.Հովհաննիսյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21102», «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 21-ին, ժամը 11.40-ին, Երևանի Գ.Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «ԳԱԶ-32213»-ն բախվել է էլեկտրասյանը. «ԳԱԶ-32213»-ի 60-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 15.30-ին, Երևանի Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԿամԱԶ»-ն կողաշրջվել է. «ԿամԱԶ»-ի 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 14.05-ին, Երևանի Ռոստովյան փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու։ Վրաերթի ենթարկված քաղաքացին և «Հոնդա»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 13.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում «ՎԱԶ-21041» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին և ծառին. 65-ամյա վարորդը և 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 16.00-ին, Երևանի Մեծարենցի և Գագարինի փողոցների խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բյուրական գյուղում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է տան պատին. 83-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արարատի մարզի Գիլանլար-Բայբուրդ գյուղերի ճանապարհին «ՎԱԶ-2123» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Նորապատ-Հայկավան ճանապարհի 4-րդ կմ-ին «ԲՄՎ-530-Այ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 29-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Մ-3 ճանապարհից դեպի Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղ տանող ճանապարհին «Համմեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել փոսի մեջ. 44-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 35-րդ կմ-ին «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 225-րդ կմ-ին «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Տոյոտա Իպսում» մակնիշի ավտոմեքենայի. «Հունդայի Սոնատա» -ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Ագարակ քաղաքում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է և ընկել փոսը. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արենի-Խաչիկ ճանապարհի 20-րդ կմ-ին «Տոյոտա Ռաֆ 4» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը. 16-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Բերդավան-Զորական ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Oգոստոսի 31-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 113-րդ կմ-իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 01.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել մայթեզրի արգելապատնեշին և ընկել գետը. 36-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12.45-ին, Երևանի Իսահակյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և «Դուգատի» մոտոցիկլը. 53-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12.45-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի ուղևորը և «Տոյոտա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 20.40-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենանեեր. «Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 22.05-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և «Բաջաջ» մոտոցիկլը. 29-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհի 51-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Փոքր Վեդի-Լուսառատ ճանապարհի 5-րդ կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան բախվել ճամփեզրի ծառին. 62-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Մասիս քաղաքում «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 4-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «T-40» տրակտորի կցորդիչին. «Մերսեդես»-ի 64-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 19.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 9-ամյա տղա և հայտնել, որ վրաերթի է ենթարկվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի մոտ տղան հեծանիվով բախվել է «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով ստացել է նշված վնասվածքները:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի 7-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ինտերնացիոնալ փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Արգել-Քարաշամբ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 24-ամյա վարորդը և «Ֆորդ Տրանզիտ»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 8-րդ կմ-ին «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան շրջադարձ կատարելիս և գլորվել է ձորը. 36-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 20.40-ի սահմաններում, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 18-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Գորիս քաղաքի Խորենացու փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի ենթարկել 18-ամյա տղային:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 160-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա»-ի 66-ամյա ուղևորը, «Մերսեդես Բենց» -ի 50-ամյա վարորդը և 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վերջնամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 86-րդ կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 54-ամյա վարորդը և 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։