ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.10.2014 11:29
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 8-ին, ժամը 21.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղում բախվել է կայանված «Օպել»-ի, որն էլ՝ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 29-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Կիևյան կամրջի վրա տեղի ունեցած ավտովթարից:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 06.00-ին, Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 2 հասցեի պատին է բախվել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 22.50-ին, Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 42 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում` շուկայի դիմաց, «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: