ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.10.2018 11:09
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Հոկտեմբերի 30-ին, ժամը 15.10-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տերյան փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 01.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նալբանդյան և Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել է Սախարովի արձանի աստիճանավանդակին. վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 18.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2103», «Հունդայի», «ՈւԱԶ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 8-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 09.20-ին, Երևանի Դավիթ Բեկի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 15.45-ին, Երևանի Հր. Քոչարի փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել է բուժօգնության:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 15.20-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու և նրա 1-ամյա որդուն, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Այգեպատ-Շահումյան ճանապարհի սկզբնամասում իրար են բախվել «Երազ» և «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմեքենաներ. «Երազ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածներքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «Հայասար» մակնիշի մոտոցիկլետը Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցում շրջվել է. մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 56-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Ֆոկուս» և «Գազ-3302» մակնիշի ավտոմեքենաներ. «Գազ-3302»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 05.00-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 17-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել իջվածքի մեջ. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Լազյան փողոցում բախվել է փողոցի ասֆալտամոնտաժային աշխատանքներ կատարող տեխնիկային. 54-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհին «Պիկնիկ» հյուրանոցային համալիրի մոտակայքում, կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տղեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Տերյան փողոցում վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացուհու և իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել է 32-ամյա քաղաքացուհի. նա հայտնել է, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում՝ նախկին լամպերի գործարանի հարակից տարածքում, ճանապարհը անցնելու ժամանակ անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել իրեն:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 04.50-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 132-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային և շրջվել. «Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։