ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.09.2018 09:53
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 27-ին, ժամը 03.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Խանջյան փողոցում բախվել է «ՄԱԶ 64229-032» մակնիշի կայանված ավտոմեքենային։ «ԲՄՎ»-ի վարորդին բուժօգնություն է ցուցաբերվել:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 09.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Թումանյան եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 09.30-ին, «ԳԱԶ-3302» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 77-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երեւանյան եւ Ա.Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» եւ «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արարատի մարզի Այգեպատ գյուղի սկզբնամասում իրար են բախվել «Օպել» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 12.45-ի սահմաններում, «Սուզուկի»-ի մոտոցիկլիստը Լոռու մարզի Մարգահովիտ Մեղրաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին, կորցրել է կառավարումը եւ կողաշրջվել. ֆրանսիացի 47-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացուն:
Կատարվում է քննություն։