Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


26.05.2014 12:43

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մայիսի 25-ին, ժամը 11.00-ին, Ճանապարհային ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մայիսի 23-ին, ժամը 19.00-ից 19.30-ն ընկած ժամանակահատվածում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 24/31 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա և պատճառել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 25-ին, ժամը 19.00-ին, թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդի կողմից երթևեկությունը վերսկսելու ժամանակ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 60/2 հասցեի դիմաց տրոլեյբուս բարձրացող 61-ամյա ուղևորուհին վայր է ընկել երթևեկելի մաս և ստացել վնասվածքներ:
Տրոլեյբուսի վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 26-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21061» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Վենտո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 25-ին, ժամը 20.45-ի սահմաններում, «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 10 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու և նրա 2-ամյա որդուն, ինչի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 25-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Ճոճկան գյուղի գերեզմանների ճանապարհին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և հարվածել ճամփեզրի պատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 25-ին, ժամը 13.30-ին, Գյումրիի Տերյան և Տիգրանյան փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել-Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Կապանի Ձորք թաղամասում «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց ընթացող «Ֆորդ-Մոնդեո» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21061»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 24-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 74 տան դիմաց «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Հոնդայի Տուքսոն» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և 7 մետր գլորվել պտղատու այգիների ուղղությամբ:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: