ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.10.2018 09:47
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Հոկտեմբերի 23-ին, ժամը 01.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Վարդանանց փողոցում բախվել է ծառին. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 20.10-ին, Երևանի Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենան և «Կավասակի» մոտոցիկլը, ինչի հետևանքով մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 36-ամյա քաղաքացի և հայտնել, որ հոկտեմբերի 22-ին Կոտայքի մարզում՝ «Ջրաբեր» ավտոգազալցակայանի մոտ, իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է անհայտ բեռնատարին:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավանի Վիրահայոց փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել փոսը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ԲՄՎ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։