ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.10.2017 10:48
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 23-ին, ժամը 11.00-ին, «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կորյունի փողոցի թիվ 12 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.00-ին, Երևանի Գայի պողոտայի և Սաֆարյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մինի Կուպեռ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մինի Կուպեռ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Լոռի-Բերդ գյուղի ճանապարհին՝ կամրջի մոտ, բախվել է քարերի, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 16 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ, տեղափոխել նրան հիվանդանոց, այնուհետև ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.00-ին, Գյումրիի Հաղթանակի պողոտայի թիվ 40 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «RENAULT PREMIUM DXI» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 86.5-րդ կմ-ին դուրս է եկել երթևկելի գոտուց և ընկել ձորը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: