ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.09.2019 13:22
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Սեպտեմբերի 23-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 48-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ձիով լծված սայլին, ինչի հետևանքով պոկված բեկորները դիպել են հանդիպակաց ընթացող «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենային. 66-ամյա ձիավարը, «ՎԱԶ-2106»-ի 45-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.30-ին, Երևանի Ղ.Փարպեցու և Պուշկինի փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 12.55-ին, Երևանի Հասրաթյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 72-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 22.00-ին, Երևանի Հալաբյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին. 20-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 00.15-ին, Երևանի Քրիստափորի փողոցում «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանւց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 13.30-ին, Երևանի Ծ.Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի հատման վայրում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշին. 52-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 58-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի սյանը և հայտնվել դաշտում. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.55-ին, հիվանդանոցից հաղորդվել է, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 65-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է Վանաձորի Մյասնիկյան փողոցում անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենայով վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Վանաձորի Աղայան փողոցում հեծանվորդը բախվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի. 33-ամյա հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ բուժօգնության է դիմել 13-ամյա աղջիկ և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է տանը ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երևանյան և Կոտայքի փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել աղջկան։:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՄՏԶ-80» տրակտորը և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան. «Մերսեդես»-ի 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 74-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» բեռնատարը բախվել է ճանապարհին կայանված «ԿամԱԶ-53229» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես Բենց »-ի 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 00.45-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 199-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 00.25-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 380-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2101»-ի վարորդը և «Մերսեդես»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։