Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


24.05.2019 11:45

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մայիսի 23-ին, ժամը 09.50-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 23-ին, ժամը 19.15-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները բուժօգնություն են ստացել շտապօգնության խմբի կողմից:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 23-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 24-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է մայիսի 22-ին, ժամը 00.30-ին, Դիլիջան քաղաքում իր կողմից վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով պատին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 23-ին, ժամը 06.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 23-ին, ժամը 09.45-ի սահմաններում, Արարատ քաղաքի Երկաթուղային և Սպանդարյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հոնդա Ազերա» մակնիշի ավտոմեքենային. «Մերսեդես Բենց»-ի վարորդը և 19-ամյա ուղևորուհին, «Հոնդա Ազերա»-ի 46-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 23-ին, ժամը 13.15-ին, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 23-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Աուդի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Աուդի»-ի 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 23-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-5212» և «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21124»-ի վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 23-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶել»-ի 44-ամյա վարորդը և 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 23-ին, ժամը 18.40-ի սահաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին. 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։