ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.11.2018 10:04
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Նոյեմբերի 22-ին, ժամը 13.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 08.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հովսեփյան փողոցում վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 02.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացուհու, որին տանը բուժօգնություն է ցուցաբերել «շտապօգնության» խումբը:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 13.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մ.Խորենացի փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 02.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21010»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 18.15-ին, Երևանի Բ.Մուրադյան փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորը և 58-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 17-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնից ստացվել է հեռախոսագիր, որ մարմնական վնասվածքներով նոյեմբերի 16-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 23-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է նոյեմբերի 15-ին, ժամը 16.00-ի սահմաններում՝ իրենց բակում ծառի ճյուղը գլխին ընկնելու հետևանքով:
Նոյեմբերի 22-ին, ժամը 11.30-ին, ՀՈԲ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել, որ քաղաքացին վնասվածքները ստացել է նոյեմբերի 15-ին, ժամը 20.00-ի սահմաններում, գյուղ Խանջյան-Արմավիր ճանապարհին իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պոլո» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Հունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի «Ֆոլքսվագեն Պոլո»–ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 16.20-ի սահմաններում, հիվանդանոց է դիմել 26-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 50-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ-53212» և «Միցուբիշի Աիրտրեկ» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Աիրտրեկ»-ի 58-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Վարդանանց և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 69-ամյա քաղաքացու և իր մեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։