Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


22.04.2019 12:09

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ապրիլի 19-ին, ժամը 03.00-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի, Արգիշտի և Բեյրութի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես G 400» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը՝ 34-ամյա ԻԻՀ քաղաքացին, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 17-ին, ժամը 23.05-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան և Ա.Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Ապրիլի 19-ին, ժամը 10.00-ին, «ՎԱԶ-2107»-ի 30-ամյա ուղևորը հիվանդանոց է դիմել բուժօգնության:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 18-ին, ժամը 03.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ քաղաքի Տ. Մեծի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 20-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 70,5 կմ-ին կողաշրջվել է. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 19-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 68-րդ կմ-ին՝ Արարարտի մարզի Պ. Սևակ գյուղի հատվածում, «Սամանտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կիա» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները և «Կիա»-ի 52-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 19-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «Մերսեդես-E 320» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արարատ գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատարի և էլեկտրական բետոնյա սյուներին. 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 19-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Գյուլագարակ-Ստեփանավան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել Է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 19-ին, ժամը 11.30-ի, «Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի 89-րդ կմ-ին Ռենջ Ռովեռ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21013»-ի 70-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 19-ին, ժամ 11.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի փողոցում վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 20-ին, ժամը 10.50-ին, Երևանի Նալբանդյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան Տիդա» մակնիշի երկու ավտոմեքենաների. «Նիսան Տիդա»-ներից մեկի 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 20-ին, ժամը 19.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 20-ին, ժամը 18.10-ին, Երևանի Մազմանյան փողոցում իրար են բախվել «Աուդի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 1-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 20-ին, ժամը 12.25-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 19-ին, ժամը 23.55-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Արգավանդի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲԻԴ»-ի 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 19-ին, ժամը 21.40-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդը և «Հոնդա»-ի 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 19-ին, ժամը 18.55-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21703» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 20-ին, ժամը 22.55-ի սահմաններում, Արարատի մարզի Ավշար գյուղում «Ռենաուկտ Քլիո Այունբոլ 1.4» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես-Բենց E 350» մակնիշի ավտոմեքենայի. «Ռենաուկտ Քլիո Այունբոլ 1.4»-ի վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 20-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 20-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Գավառ-Մարտունի ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 20-ին, ժամը 18.15-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Շորժա ճանապարհի 9-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 20-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Դիլիջանի Գետափնյա փողոցում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Մերսեդես Բենց C 200» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենց C 200»-ի վարորդը և 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 21-ին, ժամը 14.15-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 21-ին, ժամը 22.30-ին, Երևանի Ջանիբեկյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 21-ին, ժամը 02.45-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան և Չեխովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 21-ին, ժամը 15.55-ին, Երևանի Կիևյան փողոցում իրար են բախվել «Լեքսուս», «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 1-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 21-ին, ժամը 13.10-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 84-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։