ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.12.2018 12:26
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Դեկտեմբերի 20-ին, ժամը 07.20-ին, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 12-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-2410» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-2410»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան Սևան քաղաքի Նաիրյան փողոցում բախվել է կայանված «Ֆորդ-Տրանզիտ» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներին. «ՎԱԶ-2108»-ի 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 01.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 139 կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2102» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Մեղրաշեն գյուղի 6-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ցանկապատին. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 125-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։