Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


21.11.2017 12:58

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Նոյեմբերի 20-ին, ժամը 7.10-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 196 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 73-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 22.50-ին, Երևանի Այվազովսկու և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲԻԴ» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲԻԴ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 20-ին, ժամը 17.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բ.Մուրադյան փողոցի թիվ 2/7 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, ապա բախվել մայթեզրին կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո ավտոմեքենաները բախվել են Բ.Մուրադյան փողոցի թիվ 2/7 հասցեի պատին ու երկաթե դարբասին:
«ԲՄՎ»-ի վարորդը և վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 1.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Նարեկացու-Վ.Պետրոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ 2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 20-ին, ժամը 18.00-ին, «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 79 շենքի դիմաց` հետիոտնի համար նախատեսված անցումի վրա, վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա և հեռացել:
Աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հրաժարվել է բուժզննումից:
Նույն օրը, ժամը 19.20-ին, Հալաբյան փողոցի սկզբնամասից ավտոմեքենայով հանդերձ ոստիկանները բերման են ենթարկել վարորդին:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 20-ին, ժամը 3.30-ի սահմաններում, «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհին՝ Իտալական թաղամասի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 20-ին, ժամը 9.00-ի սահմաններում, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 20-ին, ժամը 9.15-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Մարմաշեն-Գյումրի ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: