ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.02.2018 16:05
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 20-ին, ժամը 18.40-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ադոնցի և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 43-ամյա և 45-ամյա երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 20-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Արարատի մարզի Այգեպատ գյուղի Անկախության-Սարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2101»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի 1-ին փողոցի թիվ 24 տան դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փետրվարի 21-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել «ՎԱԶ-2106»-ի ուղևորը:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 20-ին, ժամը 15.20-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղեգնաձորի Մոմիկի փողոցում` «Մշակույթի տան» դիմաց, վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 20-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Ջերմուկի Բարեկամության փողոցի 1 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով նույն օրը, ժամը 15.10-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: