ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.05.2019 13:20
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Մայիսի 17-ին, ժամը 06.15-ին, Երևանի Մելիք Ադամյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեքենայից պոկված թափքի կտորները բախվել են մայթեզրին կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենային. «Օպել»-ի 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 17-ին, ժամը 03.40-ին, Երևանի Եղվարդի խճուղում՝ Դավիթաշենի կամրջի մոտ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Դացիա» մակնիշի ավտոմեքենային. «Դացիա»-ի 18-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 17-ին, ժամը 01.00-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Սկանիա» աղբատարը և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան. «Մերսեդես»-ի վարորդը և 43-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 17-ին, ժամը 17.30-ին, Երևանի Վ.Վաղարշյան և Վ.Համբարձումյան փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 17-ին, ժամը 01.30-ին, Երևանի Ամերիկյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ», «Հոնդա» և «Ջին Բեյ» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 17-ին, ժամը 16.50-ին, Երևանի Մ.Մելքոնյան փողոցում իրար են բախվել «Հոնդա» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի 15-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 17-ին, ժամը 02.30-ին, Երևանի Գայի պողոտայում անհայտ ավտոմեքենաների բախման հետևանքով 27-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 13-ին, ժամը 00.45-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ս.Շահազիզի փողոցում «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Սուրբ Մարիանե» եկեղեցու պատին, ինչի հետևանքով մոտակայքում գտնվող 60-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 17-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 29 կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 73-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 17-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Արարատ քաղաքի Շահումյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, որի 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 17-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղի ճանապարհին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2106»-ի 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 17-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Աբվյան քաղաքի Հանրապետության փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 17-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Ս.Դավթի փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Օպել»-ի 31-ամյա և «Հոնդա»-ի 40-ամյա ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 17-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Սպանդարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում «ԳԱԶ-22177» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2106»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 17-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 151-րդ կմ-ին «ԲՄՎ» մոտոցիկլետը կողաշրջվել է. 76-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 17-ին, ժամը 11.00-ին, Երևանի Րաֆֆու փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 18-ին, ժամը 22.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 18-ին, ժամը 08.20-ին, Երևանի Գայի պողոտայում՝ Բուսաբանական այգու դիմաց, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հարվածել է հեծանվի. 34-ամյա հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հվիանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 18-ին, ժամը 13.00-ին, Երևանի Մոլդովական փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 18-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 30-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 18-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Արարատի մարզի Հովտաշատ գյուղում իրար են բախվել «Լեքսուզ GX 470» և «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21013»-ի 18-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 18-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Երևան-Մասիս ճանապարհի 2-րդ կմ-ին «Նիսան Սկայլայն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի դաշտամիջյան հատվածում. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 18-ին, ժամը 12.00-ին, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում իրար են բախվել «Օպել Աստրա», «Մերսեդես Բենց» և կայնաված «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21063»-ի 32-ամյա ուղևորը և «Մերսեդես Բենց»-ի 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 18-ին, ժամը 11.00-ին, Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Սյուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. «Սյուզուկի»-ի 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 73-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 32-ամյա ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 18-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2115», «ՎԱԶ-2107» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 36-ամյա վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և հրաժարվել բուժօգնությունից:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 18-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային. «Նիսան»-ի 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 18-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Աբովյան-Մայակովսկի ճանապարհին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 19-ին, ժամը 17.30-ին, Երևանի Շիրազի փողոցնում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը և 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 19-ին, ժամը 22.10-ին, Երևանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի և Հին Սիլիկյան խճուղու խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 19-ին, ժամը 03.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 19-ին, ժամը 09.30-ին, Երևանի Կիևյան փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 18-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 19-ին, ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 72-ամյա քաղաքացի:
Պարզել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է մայիսի 4-ին, ժամը 15.40-ին, Երևանի Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 22-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտնոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջում. 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 19-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում իրար են բախվել «ԳԱԶ-66» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-66»-ի 26-ամյա ուղևորը, «ՎԱԶ-21011»-ի 40-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 19-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 26-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով վրաերթի է երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 19-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 56-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 19-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Սևան քաղաքի Շահումյան փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 41-ամյա վարորդը և 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 19-ին, ժամը 22.35-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ալափարս գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենային. «ԳԱԶ-31029»-ի 53-ամյա ուղևորուհին տեղում ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։