ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.01.2018 11:28
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունվարի 19-ին, ժամը 12.30-ին, Երևանի Վարդանանց փողոցի թիվ 15 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վրաերթը կատարել է «Մերսեդես CLS 50» մակնիշի ավտոմեքենայի 36-ամյա վարորդը, որը նույն օրը, ժամը 16.10-ին, իր բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 19-ին, ժամը 00.50-ին, Երևանի Էրեբունի և Սոֆիայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 19-ին, ժամը 6.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հր.Քոչարի փողոցի թիվ 10 շենքի մոտ բախվել է ծառի, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 19-ին, ժամը 12.15-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «աջ ոտնաթաթի 2 մետատարզալ ոսկրի հիմի կոտրվածք՝ առանց տեղաշարժի» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 46-ամյա մի կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի մուտքում՝ վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ կինը նշված վնասվածքը ստացել է հունվարի 18-ին, ժամը 13.00-ից 16.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 20-ին, ժամը 00.05-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայի և Մ.Մելքոնյան փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի աջ մասի եզրաքարին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 19-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտնաթաթի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 61-ամյա մի կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է «Էջմիածին» Բ/Կ-ի բակում ավտոմեքենայից իջնելու ժամանակ վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ կինը վնասվածքը ստացել է հունվարի 19-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Էջմիածին» Բ/Կ-ի տարածքում իր դստեր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով անզգուշությամբ ոտքի վրայով անցնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 19-ին, ժամը 14.45-ին, «Ֆոլքսվագեն Շառան» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 87-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: