ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.09.2019 12:25
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Սեպտեմբերի 18-ին, ժամը 11.20-ին, Երևանի Ագաթանգեղոսի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 10.00-ին, Երևանի Դավիթաշենի կամրջին իրար են բախվել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան և «Բաջաջ» մոտոցիկլը. 39-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00-ին, Երևանի Շիրազի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես»-ի 64-ամյա վարորդը և 63-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 19.20-ին, Երևանի Ներքին Շենգավիթի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 20.00-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Տիանդա» մոտոցիկլը. 29-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 24-ամյա քաղաքացի և հայտնել, որ Երևանի Պռոշյան-Այգեձոր փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.20-ին, Երևանի Կասյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 15.25-ին, Երևանի Ծ. Իսակովի պողոտայի և Սեբաստիա փողոցի խաչմերուկում՝ կամրջի վրա, իրար են բախվել «Տոյոտա», երկու «Նիսան», «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 21-ամյա և «Մերսեդես»-ի 33-ամյա վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 19.30-ին, Երևանի Դ.Վարուժան փողոցում իրար են բախվել 42 երթուղու միկրոավտոբուսը և անհայտ մակնիշի ավտոմեքենան. միկրոավտոբուսի 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 51,5 կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 45-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 3,2-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցում «ԻԺ-27175-036» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Հանդ բնակավայր տանող ճանապարհին «ՎԱԶ- 2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 21.30-ի սահմանններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 15-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ «Ֆոլքսվագեն»-ի. վարորդները և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։