ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.04.2019 10:33
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
![Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում](/resources/police/img/news/big/1555655714,2639.jpeg)
Ապրիլի 18-ին, ժամը 13.10-ին, Երևանի Թումանյան և Ղ.Փարպեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Սուզուկի», «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ և «Հայասա» մոտոցիկլը. 23-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 18-ին, ժամը 12.00-ին, «ERSI» մոտոցիկլետը Երևանի Անդրանիկի փողոցում կողաշրջվել է. 23-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 18-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 95-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես E-200» և «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենաներ. մարմնական վնասվածքներ ստացած «Մերսեդես E-200»-ի վարորդին և 26-ամյա ուղևորուհուն «շտապօգնության» խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 18-ին, ժամը 10.35-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի Այգավան գյուղի 44-րդ կմ-ին բախվել է «ԶԻԼ ՄՄԶ-4502» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2106»-ի 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։