Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


18.11.2017 11:37

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Նոյեմբերի 17-ին, ժամը 10.00-ին, Երևանի Գայի պողոտայի թիվ 1/8 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել», «Ռենո» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-32213»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապրհի 32-րդ կմ-ին` Ոսկեվազ-Ագարակ ճանապարհների խաչմերուկում, իրար են բախվել «ԳԱԶել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶել»-ի վարորդը և 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 38-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 68-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը, «Հոնդա»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 18.10-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել նորածին աղջիկ` «պոլիտրավմա» նախնական ախտորոշմամբ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Երասխավան-Երևան ճանապարհի Տափերական գյուղի 36-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց S 430» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինիս ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Վաղարշապատի Մաշտոցի փողոցի թիվ 138 շենքի վերջնամասում իրար են բախվել «Նիսան» և «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի վարորդը և «ԲՄՎ X-5»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 57-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հոնդա»-ի վարորդը և ուղևորուհին ստացել են մարմնական վնասվածքներ և «շտապօգնության» խմբի կողմից տեղում ստացել բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Հրազդանի Զորավար Անդրանիկի պողոտայի Ծովինար ջրամբարի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Միկրոշրջան թաղամասի թիվ 106 շենքի հարակից փողոցում վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, այնուհետև ժամը 20.40-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն: