ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.10.2017 12:08
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 17-ին, ժամը 20.10-ին, Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 12 հասցեի մոտ իրար են բախվել «Տոյոտա», «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի վարորդը և «ԲՄՎ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 8.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մանուկյան և Ծերենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 26-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 17.55-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 26 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցի թիվ 25 հասցեի դիմաց բախվել են «Օպել», «ՎԱԶ-21703» և նշված հասցեում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները:
«Օպել»-ի և «ՎԱԶ-21703»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «ԳԱԶ-21Ա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ջրաշեն գյուղի 6-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող առևտրի սրահի դիմաց վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 23.30-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 52-րդ կմ-ին «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 2.10-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոցում «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին, ինչի հետևանքով վարորդը և չորս ուղևորներ վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մոսկվիչ 21114» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Խորենացու փողոցի թիվ 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 16.20-ի սահմաններում, «Միցուբիշի Աիրտրեկ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 310-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարին և կողաշրջվել:
Վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Կատարվում է քննություն: