ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.09.2019 11:56
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Սեպտեմբերի 17-ին, ժամը 18.15-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի ստորգետնյա ճանապարհին «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բաժանարար գոտու սյուներին. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 19.30-ին, Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 19.30-ին, 14-ամյա տղան մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 22.45-ին, Երևանի Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 03.15-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլկտրասյանը. 35-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 09.00-ին, Երևանի Գ.Նժդեհի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու և 5-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 13.00-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 24-ամյա վարորդը և «Մերսեդես»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 15.25-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21101» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիա»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 20.20-ին, Երևանի Ա.Խաչատրյան փողոցում իրար են բախվել «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենան և «Հունդայի» մոպեդը. 17-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 19.45-ին, Երևանի Ծ.Իսակովի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի 65-ամյա և «Օպել»-ի 29-ամյա վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 23.30-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 29-ամյա վարորդը, «Նիսան»-ի 24-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 17.35-ին, Երևանի Սարկավագի և Ֆանարջյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հյունդայի»-ի 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 19.00-ին, Երևանի Քանաքեռի 2-րդ փողոցում «Հայասա» մոտոցիկլը բախվել է տներից մեկի պատին. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Մասիս քաղաքի Դպրոցականների փողոցում «Մերսեդես-ML» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Նորապատ-Հայկավան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. ԲՄՎ»-ի 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում իրար են բախվել մոտոցիկլետը և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան. 33-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 18.25-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 21.5 կմ-ին իրար են բախվել «Մազդա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 91-րդ կմ-ին «ԳԱԶ- 53-27» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 35-ամյա վարորդը և 67-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի «Արարատ Ռեզորթ» հյուրանոցի մոտ իրար են բախվել «Իսուզու» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶել»-ի 68-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 48-րդ կմ-ին «Նիվա Շևրոլե» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի. «Նիվա Շևրոլե»-ի 72-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում կողաշրջել է. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 24,5-րդ կմ-ին «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Զ.Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Հունդայի Սոնատա» և «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2104»-ի 47-ամյա վարորդը, «Հունդայի Սոնատա»-ի 38-ամյա վարորդը և «36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։