ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.07.2017 12:07
Պատահարներ ավտոճանապարհներին
Հուլիսի 17-ին, ժամը 21.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 20 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 17-ին, ժամը 20.40-ին, Արտաշատի խճուղու թիվ 100/1 հասցեի դիմաց իրար են բախվել «Հունդայի» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 17-ին, ժամը 13.50-ին, Երևանի Քրիստափորի փողոցի «Փեթակ» առևտրի կենտրոնի դիմաց իրար են բախվել երկու «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 17-ին, ժամը 18.50-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսը Երևանի Մուրացանի փողոցի թիվ 114 հասցեի դիմաց բախվել է կայանված «Մերսեդես» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներին:
Միկրոավտոբուսի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 17-ին, ժամը 11.15-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Փարպի ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 17-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 3-ամյա տղա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով երեխային վրաերթի է ենթարկել 76-ամյա տղամարդը:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 17-ին ժամը 23.40-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի ճակատային մասի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 48-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է Արգել գյուղի ճանապարհին վրաերթի հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հուլիսի 18-ին, ժամը 1.05-ին, բաժին հրավիրված 41-ամյա տղամարդը խոստովանական բացատրություն է տվել, որ հուլիսի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արգել գյուղի ամառանոցների տարածքում իր վարած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 17-ին, ժամը 17.55-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 139-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «ԿամԱԶ-5511» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21063»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: