ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.09.2018 12:43
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 15-ին, ժամը 15.20-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արգիշտի եւ Բեյրութի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ սեպտեմբերի 11-ին, ժամը 19.00-ին, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի եւ Երվանդ Քոչարի փողոցի խաչմերուկում «Դեյվո» մակնիշի ավտոմեքենայի 40-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 10.20-ին, Երեւանի Մելքումովի փողոցում իրար են բախվել «Ֆորդ» եւ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 20.20-ին, 37-ամյա քաղաքացին հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 15.30-ին, անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի մեքենայի վարորդը իրեն վրաերթի է ենթարկել Երեւանի Շերամի փողոցում` պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչի հետեւանքով իրեն տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը. 48-ամյա վարորդը հրավիրվել է ոստիկանության Մալաթիայի բաժին եւ հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երեւան-Գյումրի-Բավրա ճանապարհի 42-րդ կմ-ին՝ Կոշ գյուղի մոտ, իրար են բախվել «ՎԱԶ-2109» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2109»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 13.05-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 19-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Ց-180», «Տոյոտա Քեմրի» եւ «Իվեկո» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Ց-180»-ի վարորդը եւ չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին , ժամը 18.30-ի սահմաններում, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Արտաշատ խճուղում՝ Այնթափ գյուղի հատվածում, բախվել է «Ջրահարս» հացատան դարպասին. վարորդը եւ 33-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 20.45-ի սահմաններում, Սարդարապատ-Արաքս ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» եւ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի վարորդը եւ 59-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 14.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում` «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» եկեղեցու մուտքի դիմաց, վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որին իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՀՈԲ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել, որ օգոստոսի 13-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցում վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 21.20-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել հողաթմբին. 20-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 19.45-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 87-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 71-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Վինդոն» եւ «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 19.55-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան խճուղում «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացուհու եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Ձորագյուղ-Վանաձոր ճանապարհի 2-րդ կմ-ին «ԳԱԶ-66» բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից, հարվածել հողաթմբին եւ գլխիվայր շրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Սեպտեմբերի 15-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Սուբարու» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Մայիսյան-Հովունի ճանապարհի 1,5-րդ կմ-ին կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ «ԳԱԶ-3110»-ի երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Ճամբարակ ճանապարհի 25-րդ կմ-ին ընկել է ձորը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 00.30-ին, Երեւանի Արամի եւ Կողբացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան եւ «ԻՐԲԻՍ» մոտոցիկլը. մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 05.10-ին, Երեւանի Մաշտոցի պողոտայում իրար են բախվել «Կավասակի» մոտոցիկլը եւ «Օպել մակնիշի ավտոմեքենան, ինչից հետո մոտոցիկլը բախվել է կայանած «Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենային . 28-ամյա մոտոցիկլիստը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 11.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գրիգոր Լուսավորչի փողոցի եւ Արշակունյաց պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 77-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 11.20-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել երկու «Մերսեդես» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ներից մեկի 54-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 20.30-ին, Երեւանի Սասունցի Դավթի եւ Աճեմյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» եւ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով առաջին «Մերսեդես»-ի երեք ուղեւորները եւ «Ֆորդ»-ի երկու ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 00.25-ին, Երեւանի Արամ Խաչատրյան եւ Վաղարշ Վաղարշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 11.20-ին, Երեւանի Անդրանիկի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 11.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բադալ Մուրադյան փողոցում վրաերթի է ենթարկել 79-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Եղեգնուտ-Արեւիկ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել. վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 20.15-ի սահմաններում, «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Սպիտակ 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 77-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Արամուս գյուղի Ազատամարտիկների փողոցում վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու եւ 12-ամյա աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Միցուբիշի ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Բաղրամյան փողոցում կողաշրջվել է. 50-ամյա վարորդը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն։