Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


17.07.2019 11:36

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հուլիսի 16-ին, ժամը 05.00-ին, Երևանի Սարալանջի փողոցի և Սարալանջի պողոտայի կամրջի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին. 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 16-ին, ժամը 11.55-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել «Սամանդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 16-ին, ժամը 15.33-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 64-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Վարդանանց փողոցում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ին, Երևանի Հանրապետության փողոցում «Աուդի» մակնիշի ավտոմեքենան հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել քաղաքացուն։
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 16-ին, ժամը 19.30-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Բայրոնի փողոցի խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 16-ին, ժամը 19.30-ին, Երևանի Արտաշիսյան փողոցից դեպի Երևանյան լիճ տանող ճանապարհին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 16-ին, ժամը 15.50-ին, Երևանի Հր. Քոչարի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու. քաղաքացին և մեքենան վարող 14-ամյա պատանին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 16-ին, ժամը 00.30-ին, Երևանի Սվաճյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 16-ին, ժամը 00.37-ին, Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում (հասցեն պարզվում է) մոտոցիկլը կորցրել է հավասարակշռությունը և ընկել. 26-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց :
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 16-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհից դեպի Շահումյան գյուղ տանող կամրջին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել է. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 16-ին, ժամը 21.00 ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց G55» և «Մերսեդես Բենց Ե 350» մակնիշի ավտոմեքենաներ. 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում «ՎԱԶ-211140» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և բախվել ճամփեզրի ծառին. 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 16-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 107-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։