Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


17.06.2019 13:38

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունիսի 16-ին, ժամը 22.10-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան անձը չպարզված տղամարդու, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 14-ին, ժամը 14.55-ին, Երևանի Չարենցի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 15-ին, ժամը 03.50-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 15-ին, ժամը 00.05-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 27-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 14-ին, ժամը 16.20-ին, Երևանի Նոյ թաղամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 14-ին, ժամը 20.00-ին, Երևանի Անդրանիկի և Օհանովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և մոպեդը. 10-ամյա մոպեդավարը և 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 14-ին, ժամը 21.00-ին, Երևանի Րաֆֆու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 14-ին, ժամը 21.15-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 23-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 15-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21070» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21070»-ի 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 15-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 66-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին, ժամը 22.15-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Խ.Հայրիկի փողոցում բախվել է էլեկտրասյանը. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 15-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Սյունիքի փողոցում բախվել է հանդիպակաց երթևեկող «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել համընթաց երթևեկող «Կիա-Ռիո» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին և հայտնվել ճամփեզրի փոսում. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 15-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Վայոց ձորի Արփի գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 28-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 15-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Կողբ-Բերդավան ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հարվածել է կովին. 39-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվադնանոց:

***

Հունիսի 15-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 98-րդ կմ-ին «Հունդայի էլիսիոն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. «Հոնդայի էլիսիոն»-ի հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 17-ին, ժամը 00.50-ին, Երևանի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ. «Աուդի»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 16-ին, ժամը 21.50-ին, Երևանի Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 16-ին, Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածում մոտոցիկլետը վթարի է ենթարկվել. 27-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 16-ին, ժամը 20.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ներից մեկի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 17-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Դալար-Դվին գյուղամիջյան ճանապարհին՝ Այգեստան գյուղում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 16-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենաները. «ՎԱԶ-21093»-ի 31-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 16-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Յաղդան-Ագարակ ճանապարհի 3-րդ կմ-ին «Պեժո» մակնիշի ավտոոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 16-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 17-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին. 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 17-ին, ժամը 01.15-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 29-րդ կմ-ին «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառերին. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 16-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա հեծանվորդի և իր մեքենայոով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 16-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Բասեն-Գյումրի ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 16-ին, ժամը 10.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Քաջարանի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 23-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ հունիսի 11-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Կապան քաղաքի Թումանյան փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես-Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենայտի. «Օպել Աստրա»-ի 23-ամյա ուղևորը հունիսի 16-ին, ժամը 10.00-ին, դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 17-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Իջևանի Բլբուլյան փողոցում գտնվող գերեզմատաը հարակից անտառամիջյան ճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և շրջվել. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։