ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.10.2014 11:55
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 15-ին, ժամը 12.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 44/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արարատի մարզում՝ Ոսկետափ-Լանջառ միջհամայնքային ճանապարհի 39-րդ կմ-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին՝ Պտղունք գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 8-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: