Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


16.05.2019 14:19

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մայիսի 14-ին, ժամը 12.00-ին, Երևանի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-322132»-ի 66-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 14-ին, ժամը 19.00-ին, Երևանի Եր. Քոչարի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 14-ին, ժամը 22.30-ին, Երևանի Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնցից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 12.50-ին, հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա տղա. ըստ ծնողի հայտարարության՝ նա Երևանի Սևաստոպոլյան փողոցում վրաերթ է ենթարկվել:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 10.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի, Բագրատունյաց և Սեբաստիա փողոցների ճանապարհային հանգույցի կամրջի տակ «ԿամԱԶ-5410» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Իսուզու» ավտոաշտարակի ամբարձիչին. 29-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 01.40-ին, Երևանի Բագրևանդի և Նվեր Սաֆարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 09.00-ին, Երևանի Բաբաջանյան և Ալմա-Աթայի փողոցների խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 12.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ», երկու «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «Հոնդա էլիսոն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել քարե արգելապատնեշներին. 33-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 19.25-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 12-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց Ց 200» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթյա ոտնյակին և բետոնյա ելուստին. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի երկաթուղային ուղեփակոցում էլեկտրոքարշը բախվել է երկաթուղային գծերի մոտ կայանված «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենային. «ԿԻԱ»-ի 7-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 11-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե պատնեշին և կողաշրջվել. 34-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։