ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.10.2018 12:35
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Հոկտեմբերի 14-ին, ժամը 23.30-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Խանջյան փողոցում բախվել է ճանապարհի բաժանարար պատին և ճանապարհային նշանին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 18.00-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 22.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Կուստոյի փողոցում բախվել է ծառին. վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 12.40-ին, Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «ՄԱՆ» բեռնատար ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 15-րդ կմ-ին կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 16.55-ին, Կոտայքի մարզի Քաղսի գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21011» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21011»-ի վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ճանապարհի 17-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացու եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 10.50-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Երևանյան խճուղու և Ռ.Գասպարյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 85-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Խուդյակովի և Շահինյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 03.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 23-ամյա քաղաքացի և հայտնել է, թե չի հիշում իր հետ ինչ է պատահել:
Ժամը 05.25-ին քաղաքացին բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 02.30-ին, ալկոհոլի ազդեցության տակ, Երեւանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Ջրաշխարհի» մոտ, ճանապարհի երթևեկելի մասով քայլելիս ցանկացել է տաքսի կանգնեցնել, այդ ընթացքում ավանաբար անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-21053» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 21.10-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին «Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 19-րդ կմ-ին իրար են բախվել «ՄԱԶ» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Շկոդա»-ի վարորդը և 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Տոյոտա Կորոլա 1.8» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 225-րդ կմ-ին նկատել է իր ուղեմաս դուրս եկած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենային և բախումից խուսափելու համար դուրս է եկել ճանապարհի աջ կողնակ, իսկ կրկին վերադառնալով երթևեկելի մաս՝ կորցրել է մեքենայի կառավարումը եւ գլորվելով հայտնվել դաշտում. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 23.00-ին, Երեւանի Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի վարորդը ու հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 10.30-ին, Երեւանի Եղվարդի խճուղում իրար են բախվել «Զիլ» բեռնատարը և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենա. «Սամանդ»-ի վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ֆուչիկի և Մելքումովի փողոցների հատման մասում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո «ՎԱԶ-2121»-ի վարորդը վրաերթի ենթարկել 94-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 21.00-ին, Երեւանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո վթարված և կայանված «ԲՄՎ»-ին է բախվել մեկ այլ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա. կայանված «ԲՄՎ»-ի վարորդը, որը բախումից հետո եղել է «Օպել»-ի և մյուս «ԲՄՎ» -ի մեջտեղում կանգնած, մնացել է մեքենաների արանքում։ «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուս «ԲՄՎ»-ի վարորդը հեռացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ վարորդի անձը պարզելու և նրան նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 04.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երեւանի Ռուբինյանց փողոցում գտնվող կրպակին և գովազդային վահանակին. 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 80-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ-130» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը, 18-ամյա ուղևորը և «ԶԻԼ-130»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 21-րդ կմ-իրար են բախվել «Շեվռոլետ Նիվա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվելէ հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 31-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառերին. 16-ամյա վարորդը և 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 22.25, «Օպել Զաֆիռա» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի քաղաքի Ախուրյան գյուղի Գյումրիի խճուղում բախվել է ճամփեզրի ծառին, այնուհետև էլեկտրասյանը. վարորդը և 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 03.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Կ.Դեմիրճյանի անվան հրապարակում կորցրել է կառավարումը և բախվել քարե պատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 23.50-ին, Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայի և Ա.Մանուկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 22.05-ին, «Դոդջ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Չարենցի փողոցում բախվել է ճանապարհի եզրաքարերին և ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով հոկտեմբերի 11-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 16.00-ին, Երեւանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ներից մեկի 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 09.50-ին, Երեւանի Դավիթ-Բեկի և Գ.Հովսեփյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 09.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Հրազդանի կիրճում բախվել է ճանապարհի եզրաքարերին և ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 11.40-ին, Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Մ.Մելքոնյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել անհայտ մակնիշի և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 05.30-ի սահմաններում, «Իվեկո» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 7-րդ կմ-ին կողաշրջվել է. 52-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Կորոլա» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 21.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 112-րդ կմ-ին կողաշրջվել է. 21-ամա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։